ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին մայիսի 21-ին մեկօրյա ոչ պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Երևանում ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստը կհանդիպի ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, կլինի ֆուտբոլի ակադեմիայում: Մայիսի 21-ին՝ ժամը 17:00-ին, Պլատինին ֆուտբոլի ակադեմիայում կհանդիպի լրագրողների հետ: